Սագարեջոյի մունիցիպալիտետի Պատարձեուլի, Գիորգիծմինդա, Նինոծմինդա և Ծղարոսթավի գյուղերում հաշվում են աղետի հետևանքով հասցված վնասը: Կարկուտը և առատ տեղումները վնասել են ներքին թաղամասային ճանապարհները, տնամերձ հողամասերը և մեկամյա բանջարեղենի բերքը:
Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Էրբոծոնաշվիլին մեկնել է տուժած գյուղեր և ծանոթացել տեղի խնդիրներին:
«Խաղողի այգիներիբերքի վնասման մասին տեղեկություն մինչ այժմ չի տարածվում: Քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը առավոտից հաշվում է վնասը»,- հայտարարել է Գիորգի Էրբոծոնաշվիլին:
Աղետի հետևանքով վնասվել են բարձր լարման էլեկտրափոխանցման լարերը, որի պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել 4 հազար բաժանորդ: