Սագարեջոյի մունիցիպալիտետում ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության մեղադրանքով ձերբակալել են 1977 թվականին ծնված քաղաքացի Թ.Ի.-ին:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ կինը Սագարեջոյի մունիցիպալիտետում սառը զենքով մահացու վիրավորել է մորը՝ 1946 թվականին ծնված Է.Ք.-ին։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները տաք հետքերով ձերբակալել են մեղադրյալին։ Ոստիկանները հանել են հանցագործության զենքը՝ դանակը որպես ապացույց»,- ասված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։