Սագարեջոյի քաղաքապետը հայտարարում է, որ զինված հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքները քաղաքապետարանից կստանան 5000 լարիի օգնություն
Սագարեջոյի քաղաքապետ Ավթանդիլ Գուլիկաշվիլին հայտարարում է, որ զինված հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքները քաղաքապետարանից կստանան 5000 լարի օգնություն։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է քաղաքապետը։
Բացի այդ, ինչպես նշել է Ավթանդիլ Գուլիկաշվիլին, ողբերգության ժամանակ վիրավորված հինգ անձինք, համընդհանուր առողջապահական ծրագրի հետ մեկտեղ, կփոխհատուցվեն տեղի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ՝ վերականգնման և բուժման ծախսերը։
Սագարեջոյում շենքերից մեկում նախկին զինվորը կրակ է բացել հունվարի 20-ին։ Հրաձգության հետեւանքով հինգ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել։ Մեկ տուժածի վիճակը դեռ ծանր է։ Նա գտնվում է Սագարեջոյի «Geo Hospitals» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում վերահսկվող շնչառության վրա