Սագարեջոյի, Գուրջաանիի, Ախմետայի և Թելավիի առողջապահության կենտրոններն ստացել են «Astrazeneca» պատվաստանյութի 1900 չափաբաժին
Սագարեջոյի, Գուրջաանիի, Ախմետայի և Թելավիի առողջապահության կենտրոններն արդեն ստացել են «Astrazeneca» պատվաստանյութի 1900 չափաբաժին: Վաղը պատվաստվելու են Ղվարելիի, Լագոդեխիի, Սիղնաղիի և Դեդոփլիսծղարոյի քաղաքապետարանները:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի մասնաճյուղի ղեկավար Նելլի Խիզանիշվիլիի խոսքով, պատվաստումների համար հատուկ կենտրոններ են ստեղծվել:
Կախեթիում 13 հաստատություն գրանցված է որպես «Կովիդ-19»-ի պատվաստման հաստատություն, որոնցից 4-ը՝ Թելավիում, 3-ը՝ Սագարեջոյում, մեկական՝ մյուս շրջաններում:
Առաջին հերթին կպատվաստվի բժշկական անձնակազմը, այնուհետև ծերանոցների շահառուները, նրանց խնամողները և 75 տարեկանից բարձր տարեցները», – ասաց Նելի Խիզանիշվիլին:
Թելավիում պատվաստումները կսկսվեն մարտի 15-ին՝ Թելավիի ռեֆերալ հիվանդանոցում, իսկ մարտի 17-ից՝ այլ համայնքապետարաններում: