Սագարեջոյի «Geo Hospitals»-ի տնօրենի խոսքով, չորս վիրավոր պացիենտներից մեկին դուրս կգրեն, իսկ ծանր պացիենտը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
Սագարեջոյի «Geo Hospitals»-ի տնօրեն, բժիշկ Մամուկա Օթիաշվիլիի խոսքով, կրակոցների հետևանքով վիրավորված չորս պացիենտները մնում են կլինիկայում, նրանցից երեքի վիճակը կայուն է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նրա խոսքով, նախատեսվում է մեկ հիվանդի դուրս գրել կլինիկայից, իսկ ծանր հիվանդը բուժումը կշարունակի վերակենդանացման բաժանմունքում։
«Կլինիկայում շարունակում է մնալ չորս հիվանդ, երեքի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծանր։ Վիրահատությունից հետո նա շարունակում է բուժվել վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ հիվանդ ունի թեթև վնասվածքներ, կատարվել է վերքերի վիրաբուժական մշակում և նախատեսվում է դուրս գրել կլինիկայից։
Ինչ վերաբերում է ծանր հիվանդին, ով 21 տարեկան է, նա հրազենային վնասվածքներ ունի որովայնի և աջ ազդրի հատվածում։ Վնասվել է զարկերակը և երակը, որը վերականգնվել է։ Այս փուլում նա շարունակում է բուժումը կրիտիկական բժշկության բաժանմունքում»,- ասել է Մամուկա Օթիաշվիլին։
Ինչպես լրագրողներին հայտնեց բժիշկը, երեք պացիենտներ ցուցմունք են տվել։ Նրա խոսքով, ոստիկանության աշխատակիցները հարցաքննություն են անցկացնում։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։
Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել։