Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի վանք ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունն արգելված է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի վանքի կմ30-կմ40 հատվածում ձնաբքի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտի երթևեկությունը։
Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը երթևեկել պատշաճ մեքենաներով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։