Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի ճանապարհի կմ30-կմ40 հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժի վրա գործում են սահմանափակումներ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ միջպետականնշանակության Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի վանք ճանապարհի կմ30-կմ40 հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն արտաճանապարհային ավտոտրանսպորտին (երկու և ավելի առաջատար կամուրջներով):
Ըստ նրանց՝ նշված հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ սահմանափակման պատճառը ձյունն ու բուքն է։
«Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը կոչ է անում բնակչությանը երթևեկել պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին հաստատված ռեժիմներին», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: