Սադրանքին, որը դրդում է Ուկրաինային հարվածել ռուսական օբյեկտներին, կհետևի Ռուսաստանի կոշտ պատասխանը. Մարիա Զախարովա

18:57, 28.04.2022

Սադրանքին, որը դրդում է Ուկրաինային հարվածել ռուսական օբյեկտներին, կհետևի Ռուսաստանի կոշտ պատասխանը,- այս մասին լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով, արևմտյան խորհրդականները, որոնք մնում են Ուկրաինայի որոշումների կայացման կենտրոններում, խնդիր չեն լինի Ռուսաստանի պատասխան քայլերի համար:

«Ուկրաինայի զինված ուժերի նման հանցավոր արարքը Ռուսաստանի տարածքի նկատմամբ չի կարող անպատասխան մնալ։ Կուզենայի, որ Կիևը և արևմտյան մայրաքաղաքները լրջորեն վերաբերվեին մեր երկրի պաշտպանության նախարարության հայտարարություններին, որ Ուկրաինայի հետագա սադրանքը՝ ռուսական թիրախներին հարվածելու առումով, անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի կոշտ պատասխանին։ Մենք խորհուրդ չենք տալիս հետագա փորձարկել մեր համբերությունը: Ռուսաստանը հաստատակամ է հատուկ գործողության նպատակներին հասնելու հարցում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը։

Նմանատիպ