«Սադախլո-ավտոմեքենային» մաքսային անցակետում կանխվել է չհայտարարագրված թանկարժեք քարերի և մեծ քանակությամբ ոսկյա իրերի ներկրման փաստ
«Սադախլո-ավտոմեքենային» մաքսային անցակետում իրավախախտում է կանխվել: Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մաքսային ծառայողների կողմից կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացու ինչպես ֆիզիկական, այնպես էլ անձնական ուղեբեռի ստուգման արդյունքում չհայտարարագրված ապրանքներ, մասնավորապես՝ մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, տարբեր չափերի 2 490 կտոր թանկարժեք քարեր և բջջային հեռախոս է հայտնաբերվել:
Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն՝ չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 26561.18 լարի։ Գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։