Սաչխերեի բժշկական կենտրոնում տենդի ախտանշանով գտնվում է 5 պացիենտ
Սաչխերեի բժշկական կենտրոնում տենդի ախտանշանով գտնվում է 5 պացիենտ

Սաչխերեի բժշկական կենտրոնում տենդի ախտանշանով գտնվում է 5 պացիենտ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել կլինիկայի տնօրեն Միխեիլ Քամուշաձեն:

Քամուշաձեի փոխանցմամբ, պացիենտները Սաչխերեի և Ճիաթուրայի մունիցիպալիտետների բնակիչներ են:

Նրանց մի մասն ինքնուրույն է դիմել կլինիկային, մնացածին տեղափոխել է շտապ օգնությունը:

Կլինիկայում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներ չկան: