Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը վերականգնվել է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին վերականգնվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
«Ձյան և մերկասառույցի պատճառով կենցաղային նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհով թույլատրվում է երթևեկել միայն մարդատար և բարձր արտաճանապարհային տրանսպորտային միջոցների (երկու և ավելի շարժիչ կամուրջներով):
Իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է»,- նշված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։