Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի միջպետական նշանակության ավտոճանապարհին ձյան պատճառով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ նշված հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։