Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ առատ ձյան պատճառով Սաչխերե (Սարեկի)-Ուզունաա-Շքմերի-Զուդալի միջպետական նշանակության ավտոճանապարհով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։