Սաբուրթալո թաղամասի Թինաթինի փողոցում պլանային ճանապարհային աշխատանքների պատճառով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի
Սաբուրթալո թաղամասի Թինաթինի փողոցում պլանային ճանապարհի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ից մեկ ամսով ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ սահմանափակումը կտարածվի Թինատինի փողոցի ճանապարհահատվածի վրա՝ Թինաթինի և Էրեդվի փողոցների խաչմերուկից մինչև Թինաթինի և Վախթանգ Ճելիձեի փողոցների խաչմերուկ։ Մեքենաները կկարողանան շարժվել Ֆաթման, Ավթանդիլի, Վախթանգ Ճելիձեի և Ռոստևանի փողոցներով։
Ճանապարհային աշխատանքների ընթացքում ժամը 08:30-ից 11:00-ն հատվածում սահմանափակումը կվերացվի, և վերականգնողական տարածքում տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել։ Նշված ժամանակահատվածում կփոխվի նաեւ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։ N422 միկրոավտոբուսը Թինաթինի փողոցով կթեքվի ձախ և կշարունակի Էրեդվի փողոցով, այնուհետև Ավթանդիլի և Նինո Աբաշիձե-Օրբելիանի փողոցներով կմիանա Թինաթինի փողոցին։ Հետ շրջելիս նշված միկրոավտոբուսը կշարժվի նույն երթուղով