Սաբոտաժի գործով Նիկա Գվարամիային որպես խափանման միջոց սահմանվել է 30,000 լարի գրավ,նրանից առգրավվել է անձնագիրը և անձը հաստատող քարտը
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ «Ախալի» կուսակցության առաջնորդներից մեկի, Նիկա Գվարամիային սաբոտաժի գործով որպես խափանման միջոց սահմանվել է 30,000 լարի գրավ:
Դատավորի որոշմամբ Գվարամիային նաև զրկել են անձնագրից և անձը հաստատող քարտից։
Տեղեկության համար, նույն գործով Գիորգի Վաշաձեի և Զուրաբ Գիրչի Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց արդեն կիրառվել էր 30,000 լարի գրավ, ինչպես նաև Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջապարիձեի նկատմամբ, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց նշանակել էր մեկ միլիոն լարի գրավ։
Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ՝ դիվերսիայի, օտարերկրյա պետության համար թշնամական գործողություններին օժանդակելու և դրդելու, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործողությունները ֆինանսավորելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչ անելու համար։