Սաբա Լազիշվիլին RAF մրցաշարում կմրցի Ուրայա Ֆաբերի հետ #1TVSPORT
Real American Freestyle (RAF)-ը պաշտոնապես հաստատել է, որ վրացի ըմբիշ Սաբա Լազիշվիլին նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում կայանալիք մրցաշարում կմրցի UFC-ի նախկին աստղ Ուրիա Ֆաբերի հետ։
Կազմակերպությունը սոցիալական ցանցերում հրապարակել է մենամարտի պաշտոնական պաստառ՝ Սաբա Լազիշվիլին ներկայացնելով որպես ամերիկացի մարտիկի նոր մրցակից։
Սկզբում Ֆաբերը պետք է մենամարտեր անցկացներ Ումար Նուրմագոմեդովի հետ, սակայն RAF-ի կողմից հրապարակված նոր տեղեկատվության համաձայն՝ վրացի մարզիկ կմրցի նրա դեմ։
Նշենք, որ Սաբա Լազիշվիլին Աբու Դաբիում Մերաբ Դվալիշվիլիի հետ միջադեպի մասնակից է եղել, որից հետո երկու վրացիներն էլ ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից։
Վրացի մարզիկներն արդեն ազատ են արձակվել բանտից։
RAF մրցաշարը կկայանա նոյեմբերի 14-ին Աբու Դաբիի Etihad Arena-ում. Մերաբ Դվալիշվիլիի մրցակիցը նույն մրցաշարում կլինի բրազիլացի Մարլոն Մորաեսը։