Սաակաշվիլուն Ուկրաինայից Լեհաստան արտաքսելու համար ծախսվել է 8.000 եվրո
Սաակաշվիլուն Ուկրաինայից Լեհաստան արտաքսելու համար ծախսվել է 8.000 եվրո

Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայից արտաքսելու համար ծախսվել է հավանաբար 8 հազար եվրո: Տեղեկությունն այս մասին տարածում են ուկրաինական ԶԼՄ-ները:

«Սխեմաներ» հեռուստահաղորդման լրագրողների տեղեկությամբ, օդանավաը, որով Վրաստանի նախկին նախագահը հեռացել է Ուկրաինայից, պատկանում է լեհական Jet Story ավիաընկերությանը:

Տարածված տեղեկությամբ, վարձակալած  Hawker Beechcraft Premier 1A ինքնաթիռը SP-RDW համաներով Բորիսպոլի օդանավակայանից փետրվարի 12-ին, 16:33-ին ուղևորվել է Վարշավա:

Jet Story ավիաընկերության այսպիսի ինքնաթիռով Կիևից Վարշավա ուղևորվելն արժե 8 հազար եվրո: