Սաակաշվիլու արտահանձնման պահանջին Ուկրաինայից դեռևս պատասխան չենք ստացել. Թեա Ծուլուկիանի

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարում է, որ Միխեիլ Սաակաշվիլու Վրաստան արտահանձնման պահանջին վրացական կողմը Կիևից դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել:

Ծուլուկիանիի խոսքով, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսային նախկին նահանգապետի դեմ Ուկրաինայում ընթանում է իրավական գործընթաց:

 

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլուն երեկ ազատել են Ուկրաինայի Պեչերսկի դատարանի դահլիճից:

Դատախազությունը պահանջում էր նրա նկատմամբ խափանման միջոց օգտագործել երկամսյա տնային կալանք:

Դատավարությանը ներկա էին Սանդրա Ռուլովսը, Յուլիա Տիմոշենկոն և լրագրողներ: Նիստին զուգահեռ դատարանի շենքի դիմաց հավաքված էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

Դատարանի որոշումը բողոքարկելու համար մեղադրական կողմը ունի 5 օր ժամանակ: