Սաակաշվիլու ապագան պետք է որոշի վրաց ժողովուրդը. Սերգո Ռատիանի
«Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգո Ռատիանու հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և նրա ապագան պետք է որոշի վրաց ժողովուրդը:
Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին լրագրողների հետ զրույցում Ռատիանին նշել է, որ ով քաղաքական բռնություն է գործում իր հակառակորդների վրա, դատապարտված է պարտության:
«Ինչպես միշտ, հայտնվում են մարդիկ, որոնք չեն կատարում անօրեն հրամանները և երեկ տեսանք դատավորին, ով կայացրել է այլ որոշում: Այսպիսի ռեժիմները պարտվում են, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում և նրանք ունենում են միանման ապագա: Քաղաքական հետապնդում չպետք է լինի, Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և նրա ապագան պետք է որոշի վրաց ժողովուրդը, ընտրողը»,- հայտարարել է Ռատիանին: