Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Նիդեռլանդներ:
Սաակաշվիլիին նկատել են Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում:
Նշվում է, որ քաղաքական գործիչը դիմել է Ռոտերդամի միգրացիոն ծառայությանը կացության իրավունք ստանալու համար, քանի որ նրա կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Նիդեռլանդների քաղաքացի է:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հայց է ներկայացրել ուկրաինական դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ուկրաինայից նրա արտաքսումը Լեհաստան: Հայցը ներկայացված է Ուկրաինայի միգրացիոն ծառայության, պետական սահմանապահ ծառայության և երկրի ՆԳՆ-ի դեմ:
Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որի տարածքից նա աշնանն անօրինական կերպով հայտնվել էր Ուկրաինայի տարածքում՝ ճեղքելով սահմանապահների և իրավապահների պատը: