Սաակաշվիլին, ում սահմանվել է տնային կալանք, բնակարանում կբացի հեռուստատաղավար
«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարի 4-ին Կևի կենտրոնում նախատեսում է անցկացնել հանրահավաք,- այս մասին Սաակաշվիլին հայտարարել է NewsOne հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով, պատրաստվում է տնային կալանքի ժամկետը շահավետ օգտագործել և վարձով տանը, որտեղ նա այժմ բնակվում է, կբացի հեռուստատաղավար:
Ուրբաթ, Կիևի վճռաբեկ դատարանը Սաակաշվիլուն սահմանել էր տնային կալանք գիշերվա ժամերին, 22:00-ից մինչև 07:00-ն: