Սաակաշվիլին պատուհասի պես վախենում է բանտից, բնականաբար, այսպես կշարունակվի նրա հոգեբանական վիճակը. Իրակլի Կոբախիձե
Սաակաշվիլին պատուհասի պես վախենում է բանտից, բնականաբար, այսպես կշարունակվի նրա հոգեբանական վիճակը, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով ՝ այդ պատճառով է նա մի քանի անգամ փոխել իր ժամանման մասին հայտարարությունը:
«Իրականում, եթե նա չվախենար բանտից, յոթ անգամ չէր հայտարարի իր ժամանման մասին և յոթ անգամ չէր կրկնի իր հայտարարությունը: Բոլորը շատ լավ գիտեն, հասարակությունը շատ լավ գիտի, թե ով ինչից է վախենում: Սաակաշվիլին վախենում է պատուհասի նման բանտարկությունից և բնականաբար, նրա հոգեբանական վիճակը կշարունակվի այսպես», – ասել է Իրակլի Կոբախիձեն: