Սաակաշվիլին հրաժարվել է այն երկրի քաղաքացիությունից, որի բանակի գլխավոր հրամանատարն էր, սրանով ասված է ամեն ինչ . Լևան Իոսելիանի.
«Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է այն երկրի քաղաքացիությունից, որի բանակի գլխավոր հրամանատարն էր, սրանով ասված է ամեն ինչ»,-ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին:
Նրա խոսքով ՝ Սաակաշվիլիի համար չկա մի գործոն, որը նա չօգտագործի սեփական քաղաքական շահերին հասնելու համար:
«Ընդհանրապես, արդյոք նա իրավունք ունի՞ դիմել բանակին , սա հարցականի տակ է Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո: Սաակաշվիլիի համար չկա մի գործոն, որը նա չօգտագործի սեփական քաղաքական շահերին հասնելու համար: Նրա համար ընդունելի են բոլոր տեսակի տվյալները և նա իր այս տեսակետից դասական մեքենայվելիստ է », – ասաց Լևան Իոսելիանին:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյզբուքում տեղադրված տեսանյութում ասել է, որ Վրաստանը փրկված է, և նա զինծառայողների հայրենասիրության հույսն ունի: Նա նաև դիմել է զինծառայողներին պատրաստվել քաղաքացիական պարտքի տալու համար:
«Վրաստանը փրկված է, մենք դիմում ենք մեր հպարտ զինծառայողներին, բայց առաջին հերթին ՝ որպես քաղաքացիներ, մենք՝ բոլորս պետք է պատրաստվենք ընտրություններին մասնակցելու ՝ մեր քաղաքացիական պարտքը կատարելու համար, հույս ունեմ ձեր հայրենասիրության վրա», – ասել է Միխայիլ Սաակաշվիլին: