Սաակաշվիլին հայտարարել է, որ բողոքի ցույցերը դադարեցնելու մասին ՈՒկրաինայի նախագահին նամակ չի գրել
Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ բողոքի ցույցերը դադարեցնելու մասին ՈՒկրաինայի նախագահին նամակ չի գրել: Ինչպես Սաակաշվիլին ասել է ուկրաինական լրատվամիջոցներին, նա պատրաստում է գրոհել կառավարությանը, սակայն նշել է, որ պատրաստ է բանակցությունների համար:
«Նրանք ողջ օրվա ընթացքում իրականացնում են լրատվական սադրանքներ: Դեռ ասացին, որ բողոքի ցույցը տեղի է ունենալու այլ վայրում: Բնակչությանը ուղարկում են կեղծ կարճ տեքստային հաղորդագրություններ, խոսում են տարբեր տեսակի գաղտնի պայմանավորվածությունների մասին»,- նշել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, ТСН հեռուստաալիքը հենվելով Պորոշենկոյի շրջապատի անանուն աղբյուրին տարածել էր լրատվություն, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին առաջարկել է հաշտվել:
Հեղինակ -
Edgar Barsegyan