Սա «Սաբուրթալոյի» տապալումն էր և ես եմ ամբողջությամբ դրա մեղավորը. Գիորգի Ճիաբրիշվիլի
Սա «Սաբուրթալոյի» տապալումն էր և ես եմ ամբողջությամբ դրա մեղավորը. Գիորգի Ճիաբրիշվիլի

«Սաբուրթալոն» չկարողացավ պահպանել Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման առաջին խաղում Երևանում ձեռքբերված առավելությունը «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, պարտվեց տանը և չանցավ փլեյ-օֆֆ:

Խաղից հետո, «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գիորգի Ճիաբրիշվիլին ստանձնեց պարտության պատասխանատվությունը:

«Սա տապալում էր և դրա մեղավոր 100 տոկոսով ես եմ: Բազմաթիվ բացթողումներ ունեինք, իմ մարտավարությունը չարդարացրեց, սակայն ամեն ինչ նախօրոք սահմանելը բարդ է: Սա իմ թիմի առավելագույնը չէ: Խաղը չստացվեց: Կար անհաջողություն, կային սխալներ, սակայն չպետք է պարտվեինք, հյուրերը ավելի լավ ֆուտբոլիստներ չունեին: Սա ավելի խառնվածքի խնդիր էր:

Եթե որևէ մեկին սա կօգնի, ապա ես ներողություն եմ խնդրում: Կարծում եմ, ավելի շատ ժամանակ և աշխատանք է հարկավոր: Հնարավոր է կարիերայում վերցնեմ դադար: Ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է Ճիաբրիշվիլին: