Սա պատմական օր է շվեդ ժողովրդի համար, ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի ոչ միայն մեր, այլ նաև ՆԱՏՕ-ի բոլոր երկրների և նրանց քաղաքացիների անվտանգությունը. Մագդալենա Անդերսոն

16:03, 29.06.2022

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի խոսքով՝ այսօր պատմական օր է Շվեդիայի և շվեդ ժողովրդի համար։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի ոչ միայն Շվեդիայի, այլև ՆԱՏՕ-ի բոլոր երկրների, նրանց քաղաքացիների անվտանգությունը։

«Այսօր պատմական օր է Շվեդիայի և շվեդ ժողովրդի համար։ Երբ մենք դառնանք ՆԱՏՕ-ի անդամ, դա կամրապնդի Շվեդիայի և նրա քաղաքացիների անվտանգությունը, բայց բացի այդ, դա կամրապնդի ՆԱՏՕ-ի բոլոր երկրների, նրանց քաղաքացիների անվտանգությունը, քանի որ Շվեդիան կմասնակցի ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովմանը։ Ես անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպմանը, ինչպես նաև գործընթացը շարունակելուն մինչև Շվեդիայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- ասել է Մագդալենա Անդերսոնը։

Նմանատիպ