Սա իմ երկիրն է, անցել եմ այստեղ և քվեարկել, որպեսզի այս փշալարերը այլևս չլինեն. Դաթա Վանիշվիլի
Սա իմ երկիրն է, անցել եմ այստեղ և քվեարկել, որպեսզի այս փշալարերը այլևս չլինեն. Դաթա Վանիշվիլի

Օկուպացված գոտու հարակից գյուղերում նախագահական ընտրությունները ընթանում են խաղաղ միջավայրում:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, ընտրություններին քվեարկել է Խուրվալեթի գյուղի օկուպացված մասում, փշալարերի մյուս կողմում ապրող բնակիչ 80-ամյա Դաթա Վանիշվիլին: Նրան հաջողվել է տեղափոխվել և ընտրությունը կատարել Խուրվալեթիի 70-րդ ընտրատարածքում:

Դաթա Վանիշվիլին ասում է, որ ռուս զինվորականները զգուշացրել են, որ չհատեր «սահմանը» և չգնար քվեարկելու: Չնայած նախազգուշացմանը, Դաթա Վանիշվիլին արդեն երրորդ ընտրություններն է, կարողանում է մասնակցել քվեարկությանը:

«Սա իմ երկիրն է և այստեղ եմ քվեարկելու համար: Փշալարերով կտրել եմ ձեռքս, սակայն ոչ ոք չի կարող ինձ խանգարել այստեղ անցնել: Գնացի ընտրատեղամաս և մոռացել էի անձը հաստատող քարտը, վերադարձա հետ, կնոջս խնդրեցի և ինձ փոխանցեց փշալարերից: Քվեարկել եմ, որ այս փշալարերը այլևս չլինեն, ազատ կարողանանք անցնել և կարողանամ մշակել այգիս: Հոգնել եմ ասյպես միայնակ ապրել»,- հայտարարել է Դաթա Վանիշվիլին: