Սպիտակ տունը՝ Սուրբծննդյան տոնին ընդառաջ - Ֆոտոշարք
Սպիտակ տունը՝ Սուրբծննդյան տոնին ընդառաջ - Ֆոտոշարք
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մեծ շուքով նախապատրաստվում է Սպիտակ տանն իր առաջին Սուրբ Ծննդյան տոնին ու Ամանորին՝ նախագահի նստավայրը զարդարելով տոնածառերով, լույսերով ու այլ նրբաճաշակ թեմատիկ պարագաներով:

Սպիտակ տան սենյակներից յուրաքանչյուրը զարդարվել է տարբեր թեմայով, սակայն տիկին Թրամփի ցանկությամբ ամեն ինչ արվել է հին ավանդույթների ոճով:

Քառասունյոթամյա տիկին Թրամփն իր և հմուտ դիզայներների աշխատանքի տպավորիչ արդյունքը ցուցադրել է Twitter-ի պաշտոնական էջում՝ հրապարակելով ուշագրավ տեսանյութ: Դատելով ֆիքսված կադրերից՝ առաջին տիկին դարձած նախկին սուպերմոդելին հաջողվել է տոնական սեզոնին ընդառաջ հեքիաթային մթնոլորտ ստեղծել Սպիտակ տանը:

Հիշեցնենք, որ օրերս տիկին Թրամփը որդու՝ 11-ամյա Բերոն Թրամփի հետ Սպիտակ տան բակում դիմավորել էր այս տարվա գլխավոր տոնածառը: