Սպանվել է Եմենի նախկին նախագահը. լրատվամիջոց
Սպանվել է Եմենի նախկին նախագահը. լրատվամիջոց

Սպանվել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը: Այս մասին հայտնում է  Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Տեղեկությունը դեռևս պաշտոնական հաստատում չունի:

Al Arabia-ի աղբյուրը հայտնել է, որ Սալեհի տան ռմբակոծությունից հետո նրա ճակատագիրը դեռևս անհայտ է: Եմենի մայրաքաղաք Սանայում և այլ քաղաքներում շարունակվում են բախումները ապստամբ հուսիների և Սալեհի կողմնակիցների միջև:

Սալեհը երկրի նախագահն է եղել 1994 թվականի հոկտեմբերից 2011-ի նոյեմբեր: