Սաուդյան Արաբիայի արքայազնն Իրանի առաջնորդին համեմատել է «Հիտլեր»-ի հետ
Սաուդյան Արաբիայի արքայազնն Իրանի առաջնորդին համեմատել է «Հիտլեր»-ի հետ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին անվանել է «Մերձավոր Արևելքի նոր Հիտլեր»: Այս մասին նա ասել է New York Times-ին տված հարցազրույցում:

«Մենք չենք ուզում, որ Իրանում նոր Հիտլերը Մերձավոր Արևելքում կրկնի այն, ինչ տեղի է ունեցել Եվրոպայում»,- ասել է արքայազնը:

Ավելի վաղ սաուդյան ԱԳՆ ղեկավարն Իրանն անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավոր: Իրանցի ղեկավարն էլ հանդես է եկել նման մեղադրանքով Սաուդյան Արաբիայի հասցեին:

Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թ. հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո: