Սաակաշվիլու նկատմամբ բոլոր գործընթացները կիրականացվեն երկկողմ իրավական համագործակցության շրջանակներում
Սաակաշվիլու նկատմամբ բոլոր գործընթացները կիրականացվեն երկկողմ իրավական համագործակցության շրջանակներում

Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիայի հայտարարությամբ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ բոլոր գործընթացները տեղի կունենան երկկողմ իրավական համագործակցության շրջանակներում:

Լրագրողների հետ զրույցում Բեսելիան արձագանքել է Ուկրաինայում ընթացող գործընթացներին և նշել, որ Սաակաշվիլու արտահանձնման պահանջը մինչ այժմ արդեն կար և այս թեմայով հայտարարություն են արել ինչպես արդարադատության նախարարության, այնպես գլխավոր դատախազությունը: