Սաակաշվիլուն ձերբակալել են տանիքին զարգացած դրամայի ժամանակ. Financial Times
Սաակաշվիլուն ձերբակալել են տանիքին զարգացած դրամայի ժամանակ. Financial Times

«Ուկրաինայի իշխանությունը քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլուն ձերբակալել է տանիքին զարգացած դրամայի ժամանակ»,- այս վերանագրով հոդված է հրապարակել Financial Times ազդեցիկ հրատարակությունը:

Ինչպես գրում է հրատարակությունը, Վրաստանի նախկին նախագահին, ում հուլիսին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից, Կիևում վաղ առավոտյան ձերբակալել են դրամատիկ ներկայացման ժամանակ, երբ հատուկջոկատայինների էլիտար ստորաբաժանումները գրոհել են նրա բնակարան:

Financial Times-ի տեղեկությամբ, սեպտեմբերին Ուկրաինա վերադառնալուց հետո Միխեիլ Սաակաշվիլին գլխավորում էր բողոքի շարժումը, որը պահանում էր նախագահ Պորոշենկոյի հրաժարականը:

«Բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ արդյունավետ արգելափակում են ոստիկանության միկրոավտուբուսի ճանապարհը, որով փորձում են Սաակաշվիլուն տանել»,- գրում է Financial Times-ը: