Միխեիլ Սաակաշվիլին դեկտեմբերի 10-ին, Կիևում, կանցկացնի ժողովրդական երթ:
Այս մասին Վրաստանի նախկին նախագահը և Օդեսային նախկին նահանգապետը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Նոր ուժերի շարժման» առաջնորդը աջակիցներին կոչ է անում տեղի ժամանակով 12-ին հավաքվել Շևչենկոյի անվան այգում, որտեղից նախատեսում է երթ դեպի մայդան:
«Բոլորիդ հիշեցնում եմ, որ երեքշաբթի օրվա իրադարձությունները անցել են իմ կողքով: Երեկ կորցրեցի ձայնս, իսկ այսօր ունեմ ջերմություն, սակայն խոստանում եմ, դեկտեմբերի 10-ին երթի համար կապաքինվեն և կլինեմ ձեր կողքին»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ՔՕ-ի երեք հոդվածների հիման վրա Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ հայտարարել էր հետախուզում: Մասնավորապես, նա մեղադրվում է հարձակման, հանցանք գործելու փորձի մեջ: