Սաակաշվիլին մարդկանց խաբում է Ռուսաստան փախած Կուրչենկոից ստացած գումարներով. Գլխավոր դատախազ
Սաակաշվիլին մարդկանց խաբում է Ռուսաստան փախած Կուրչենկոից ստացած գումարներով. Գլխավոր դատախազ

Սաակաշվիլին, ով թաքնվում է ուկրաինացիների մեջքի ետևում մարդկանց խաբում է Ռուսաստան փախած Կուրչենկոից ստացած գումարներով,- այս հայտարարությունը ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն արել է Ռադայում ելույթ ունենալու ժամանակ:

«Մենք հոգ ենք տանում մեր պետության համար, իսկ Սաակաշվիլին թաքնվում է ուկրաինացիների մեջքի հետևում, և նրանց խափում է Կուրչենկոից ստացած գումարներով: Նա մտածում է միայն իր բարեկեցության համար»,- ասել է Լուցենկոն:

Գլխավոր դատախազի խոսքերով ուժայինները կշարունակեն պաշտպանել պետության հետաքրքրություններ, թեև առանց իրենց տրված իրավունքը օգտագործելու: Դատախազի խոսքերով Սաակաշվիլին այնուամենայնիվ կձերբակալվի:

Հիշեցնենք, երեկ Լուցենկոն խոսքով ելույթ ունենալու ժամանակ հայտարարել էր, որ ՈՒկրաինայից փախուստի դիմած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցներին փոխանցել է 500 հազար ամն դոլար: Նրա խոսքերով ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Ռուսաստանի Ֆե-Էս-Բեի կողմից ծրագրված Ռուսական Ձմեռ օպերացիան, որի իրականացնողը լինելու էր Միխեիլ Սաակաշվիլին: