Ռուխիի հիվանդանոցում մնում է կորոնավիրուսով վարակված մեկ անձ
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, հիվանդանոցի մենեջեր՝ Նինո Ակոբիան, հիվանդի վիճակը կայուն է:
Վարակվածը մինչև 60 տարեկան տղամարդ է, նա բեռնատար մեքենայի վարորդ է:
Ըստ հիվանդանոցի ղեկավարի, երեք մարդուց կենսաբանական նմուշ է վերցվել «Փի Սի ԱՐ» թեստավորման համար:
Բացի այդ, արագ թեստավորման է ենթարկվել բեռնատարի 15 վարորդ:
Բոլոր արդյունքները բացասական են: