Ռուխիի հիվանդանոցից այսօր դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 8 պացիենտ
Ռուխիի հիվանդանոցից այսօր դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 8 պացիենտ

Ռուխիի հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 8 պացիենտ:

Այս պահի դրությամբ Ռուխիի հանրապետական հիվանդանոցում մնում է 120 պացիենտ, այստեղից 107-ը կորոնավարակակիր է: Վարակակիրներից 5-ն անչափահաս է, նրանք Զուգդիդիի տարբեր հանրային դպրոցի աշակերտներ են:

Կլինիկայում գտնվող 16 պացիենտի վիճակը համեմատաբար ծանր է: 13 պացիենտ Ռուխիի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել տենդով և շնչառական այլ ախտանշաններով: Նրանք արդեն թեստավորվել են և պատասխանը հայտնի կդառնա վաղը: