Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում ապաքինվել է կորոնավարակակիր 6 պացիենտ
Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում ապաքինվել է կորոնավարակակիր 6 պացիենտ:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիան:
Նրա խոսքով, բոլոր 6 ապաքինված պացիենտները դուրս կգրվեն կլինիկայից:
Ռուխիի կլինիկա երեկ գիշեր Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքից տեղափոխել են մեկ վարակակիր պացիենտի: Նա բռնազավթված Աբխազիայի բնակիչ է:
Առաջիկա ժամերին Ռուխիի կլինիկա կտեղափոխվի երեք վարակակիր պացիենտ: