Ռուխիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 5 պացիենտ
Ռուխիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 5 պացիենտ:
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում մնում է 129 պացիենտ: Նրանցից 120-ը կորոնավարակակիր է: Մեկ պացիենտի վիճակը ծանր է, 16-ի վիճակը՝ միջին ծանրության:
Կլինիկա է տեղափոխվել ջերմությամբ և շնչառական խնդիրներով 9 պացիենտ: Նրանք արդեն անցել են կորոնավիրուսի թեստավորում և պատասխանները հայտնի կդառնան վաղը: