Ռուխիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 5 պացիենտ
Ռուխիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս 5 պացիենտ, այդ թվում մեկն անչափահաս է:
Այս պահի դրությամբ, Ռուխիի կլինիկայում բուժումը շարունակում է 101 պացիենտ: Այստեղից 68-ը կորոնավարակակիր է: Համեմատաբար ծանր է 16 պացիենտների վիճակը: 6 պացիենտ անչափահաս է, նրանք Զուգդիդիի հանրային դպրոցի աշակերտներ են:
15 պացիենտ ջերմությամբ և շնչառական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլորը թեստավորվել են, նրանց պատասխանները հայտնի կդառնա վաղը: