Ռութ Ֆիրմենիչ. Եվրամիությունը փորձում է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ պատրաստ լինելով վրացիներին կրակի մեջ նետել, ինչպես ուկրաինացիներին
Եվրոպական միությունը Վրաստանի նկատմամբ կիրառում է կրկնակի չափանիշներ, և սա ամենը կասկածներ է առաջացնում, – այս մասին հայտարարեց եվրոպական խորհրդարանի անդամ Ռութ Ֆիրմենիխը՝ Վրաստանում ժողովրդավարական ճգնաժամի թեմայով եվրոպական խորհրդարանի նիստի ընթացքում կայացած քննարկումների ժամանակ։
Նրա գնահատմամբ, այս ամենի նպատակը Վրաստանում վարչակարգի փոփոխությունն է։
Նա հավելել է, որ ով հավատում է ժողովրդավարությանը, կդիմի դիվանագիտության, այլ ոչ թե վարչակարգի փոփոխության։
«Ի՞նչ կլիներ Բրյուսելում, եթե ցուցարարների մի խումբ բռնությամբ ներխուժեր կառավարության շենք։ Ինչպե՞ս կվարվեիք, եթե նախկին իշխող կուսակցության քաղաքական գործիչները յուրաքանչյուր ոստիկանին խոստանային երկու հարյուր հազար դոլար՝ հրամաններին չհնազանդվելու համար։ Հենց սա է տեղի ունեցել Թբիլիսիում, և այստեղ՝ այս դահլիճում, դա տոնում են։ Սա անպատկերացնելի է։ Եվրոպական միությունը կրկնակի չափանիշներ է կիրառում Վրաստանի նկատմամբ, և այս ամենը կասկածելի է։ Սրա կապը չունի օրենքի գերակայության, ժողովրդավարության կամ մարդու իրավունքների հետ։ Սա պարզապես և հստակ աշխարհաքաղաքական շարժառիթ ունի։ Նպատակը Վրաստանում վարչակարգի փոփոխությունն է։ Եվրոպական միությունը փորձում է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ և պատրաստ է, ինչպես ուկրաինացիների դեպքում, նաև վրացիներին ուղարկել կրակի մեջ՝ ամբողջովին կործանելով վստահության վերջին բեկորը։ Նրանք, ովքեր հավատում են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, կդիմեն դիվանագիտության, ոչ թե վարչակարգի փոփոխության», – նշել է Ռութ Ֆիրմենիխը։