Ռուսթավիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեխայի մահվան համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Ռուսթավիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով երեխայի մահվան համար։
Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Ռուսթավիում միկրոավտոբուսի վարորդը մեքենան վարել է այնպես, որ վստահ չի եղել մանևրն անվնաս իրականացնելու մեջ և վրաերթի է ենթարկել անչափահասին, 3 տարեկան երեխան ստացած վնասվածքների արդյունքում մահացել է:
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հոկտեմբերի 28-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով (ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկում սահմանելու միջնորդությամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դատախազության տեղեկություններով՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։