Ռուսթավիում մեկ մարդ է ձերբակալվել դիտավորյալ սպանության համար
Ռուսթավիում մեկ մարդ է ձերբակալվել դիտավորյալ սպանության համար

Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները5 ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 1982 թվականին ծնված, նախկինում դատապարտված Կ.Բ.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն գնելու, պահելու մեղադրանքով։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն առաջացած անհամաձայնության արդյունքում մահացու վնասվածք է հասցրել 1976 թվականին ծնված Վ.Մ.-ին և թաքնվել դեպքի վայրից։ Իրավապահները, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ Կ.Բ.-ին ձերբակալել են դեպքից մի քանի րոպե անց։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն գնելու-պահելու-կրելու փաստի առթիվ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։