Ռուսթավիում կորոնավիրուսից մահացել է 29-ամյա տղամարդ:
Ինչպես հայտարարել է «Ռուսթավի» կլինիկայի բժշկական ղեկավար Իրակլի Գիորգաձեն, նա չուներ ուղեկցող հիվանդություներ:
«Դեկտեմբերի 10-ին տեղափոխեցին մեր կլինիկա: Պացիենտը թեստավորվեց և ախտորոշվեց կորոնավիրուս: Ծայրահեղ ծանր վիճակում էր: Վնասված էր թոքերի գրեթե 100 տոկոսը: Միանգամից միացրեցինք արհեստական շնչառության սարքին: Բուժմանը կուրսն առաջին րոպեից համաձայնեցվեց կլինիկական խմբի հետ: Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց»,- հայտարարել է Իրակլի Գիորգաձեն:
Նրա խոսքով, տղամարդը մինչ այդ չի դիմել «Ռուսթավի» կլինիկային, քանի որ բուժում էր ընտանիքի բժիշկի ցուցումներով: