Ռուսթավիում, հրդեհի հետևանքով զոհվել են առաջին, չորրորդ և հինգերորդ հարկի բնակիչները
Ռուսթավիում, հրդեհի հետևանքով զոհվել են առաջին, չորրորդ և հինգերորդ հարկի բնակիչները

Ռուսթավիում հրդեհի մասին, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնի են դարձել նոր մանրամասներ: Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, հրդեհը բռնկվել է ուշ գիշեր, Մեգոբրոբայի N3-ում, առաջին հարկում: Հրդեհի հետևանքով զոհվել է բնակարանում գտնվող միջին տարիքի տղամարդ:

Դրա հետ մեկտեղ, զոհվել են նաև երիտասարդ կին, որ բնակվում էր չորրորդ հարկում և հինգերորդ հարկում բնակվող միջին տարիքի տղամարդ: Նրանց մահվան պատճառ է դարձել ծուխը:

Հրդեհի ժամանակ տուժել է ևս մեկ կին, ով ցատկել է պատուհանից: Նրան վիրահատում են:

Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: