Ռուսթավիում հորդառատ անձրեւի հետեւանքով մի քանի փողոցներ հեղեղվել են
Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Ռուսթավիում։ Հորդառատ տեղումների հետևանքով մի քանի փողոցներ հեղեղվել են։ Իրավիճակը հատկապես ծանր է Լեոնիձե-Մեսխիշվիլի փողոցների խաչմերուկում։ Ճանապարհի մի քանի հատվածով մեքենաներ վարելն անհնար է։
Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ծառայությունները, իրականացվում է ջրահեռացման աշխատանքներ։