Ռուսթավիում հետաքննություն է սկսվել անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով
Ռուսթավիում հետաքննություն է սկսվել անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Ռուսթավիի 11-րդ միկրոշրջանում կինը սառը զենքով հետապնդել է երեխաներին: Միջադեպի ականատասն է քաղաքացիներից մեկը, ով տեղի ունեցածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Տեղում մոբիլիզացված են պարեկային և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, կնոջ ինքնությունը պարզված է և հետաքննությունն ընթանում է 1261 հոդվածով: