Ռուսթավիում գործադուլ հայտարարած աշխատակիցների մի մասը համաձայնել է «Ազոտ» ձեռնարկության վարչության առաջարկին
Ռուսթավիում գործադուլ հայտարարած աշխատակիցների մի մասը համաձայնել է «Ազոտ» ձեռնարկության վարչության առաջարկին, սակայն ձեռնարկությունը դեռ չի աշխատում ամբողջ հզորությամբ:
Աշխատակազմի մի մասը խնդրում է որոշ շտկումներ կատարել վարչության առաջարկած պայմաններում: Նրանք դեռ մնում են ձեռնարկության մուտքի մոտ:
Երեկ Ռուսթավիի «Ազոտի» վարչակազմը գործադուլ հայտարարած աշխատակիցներին որոշ առաջարկներ է ներկայացրել, որոնք ստորագրել է ձեռնարկության տնօրենի առաջին տեղակալ Լևան Բուրդիլաձեն:
Սա առաջին առաջարկն է, որը վարչակազմը մի քանի օր առաջ որպես փաստաթուղթ արեց գործադուլ անող աշխատակիցներին: