Ռուսթավիում ընթանում են տեղատարափ հոսքերից պաշտպանող ցամաքեցման խողովակների տեղադրման աշխատանքներ
Ռուսթավիում գտնվող Յաղլուջիի լեռան լանջին ձևավորված տեղատարափ հոսքից քաղաքի փողոցները և բնակելի թաղամասները պաշտպանելու նպատակով, ընթանում են Ռուսթավիի տեղատարափ հոսքերից պաշտպանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ավտոճանապարհային վարչությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, տարիների ընթացքում Ռուսթավիի տարածքը, մասնավորապես Քութաիսիի փողոցի, Շարտավայի պողոտայի, Լեոնիձեի և Թբիլիսիի փողոցների հարակից տարածքները հեղեղվում էր լեռներից եկած անձրևի հոսքով: Խնդիրը լուծելու համար, նախագծին համապատասխան Ռուսթավիի մերձակայքում Յաղլուջի լեռան լանջի խորքում կստեղծվի ցամաքեցման խողովակ: Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և կազմում է 12 466 145 լարի:
Նախագիծը մեկնարկել է 2019 թվականի ամռանը և կավարտվի ընթացիկ տարվա վերջ: