Ռուսթավիում ընթանում է «Ազոտի» ձեռնարկության աշխատակիցների բողոքի ցույցը
Ռուսթավիում «Ազոտի» ձեռնարկության աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում:
Չորս օր շարունակ գործադուլ են հայտարարել մինչև 2000 աշխատակիցներ: Այժմ նրանց հանդիպում է Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբաղուան, որը հանդես կգա որպես միջնորդ կողմերի միջև:
Այսօր ցուցարարներն սկսեցին ստորագրահավաք արհմիություն ստեղծելու համար:
Արդեն երկրորդ օրն է, արտադրությունը դադարեցված է, գործարանի մուտքը արգելափակված է:
«Ազոտի» աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում: