Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել «Աջարիա տեքստիլ» ընկերության նոր կարի ֆաբրիկայի բացման արարողությունը:
«Համավարակի ընթացքում, երբ այլ երկրներում ձեռնարկությունները փակվում են, Վրաստանում բացվեց զբաղվածության նոր կենտրոն ՝«Քարթլի տեքստիլ»-ը,- այս մասին բացման արարողությանը հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Էկոնոմիկայի նախարարը ընդգծեց նաև այն փաստը, որ ժամանակակից սարքավորումներով և զբաղվածության ցուցանիշներով առանձնացվող արտադրամասը կառուցվել է ռեկորդային ժամկետում. Գործարանի կառուցման համար պահանջվել է չորս ամիս, իսկ գործարանը գործի դնելու համար`մեկ ամիս, հենց համավարակի ընթացքում և կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների միջոցով:
««Աջարիա տեքստիլը», որպես խումբ, չնայած բազմաթիվ մարտահրավերների, կարողացավ շարունակել աշխատանքը: Միևնույն ժամանակ, նրանք ձեռք բերեցին նոր պայմանագրեր արտաքին արտահանման շուկաներում և վերսկսեցին արտահանումն ավելի արագ, քան իրենց համաշխարհային մրցակիցները. Օրինակ այս համավարակի ընթացքում ընկերությունը պայմանագիր է կնքել «Նայկ» ընկերության հետ,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, պետությունը «Քարթլի տեքստիլ» ընկերությանը գործարանի կառուցման համար տարածքը փոխանցել է խորհրդանշական գնով`մեկ լարիով: Ձեռնարկության կառուցման համար ներդրվել է 20 միլիոն լարի, որից 10 միլիոն լարին ՝ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում վերցված վարկն է:
«Աջարիա տեքստիլ» ընկերությունը տարիներ շարունակ համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի, այդ թվում ՝ Nike, ADIDAS, Lotto, Erima, New Balance և Under Armour ընկերությունների հետ: Ընկերությունը 100 տոկոսով կողմնորոշված է արտահանման վրա և տարեկան արտադրում և արտահանում է ավելի քան 15 000 000 միավոր արտադրանք:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, թուրքական ներդրումներով ստեղծված ձեռնարկությունը կստեղծի 4 000 աշխատատեղ Ռուսթավիում և Գարդաբանիում: